Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ին նախապայմաններ է առաջարկել

ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ին նախապայմաններ է առաջարկել
18.04.2013 | 11:27

Հյուսիսային Կորեայի ազգային պաշտպանության կոմիտեն ԱՄՆ իշխանություններին մի շարք նախապայմաններ է առաջադրել, որոնց իրականացումից հետո միայն Փհենյանը կհամաձայնի գնալ բանակցությունների։ Այդ նախապայմանների մեջ են մտնում ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցների վերացումը և Հարավային Կորեայի ու ԱՄՆ համատեղ զորավարժությունների դադարեցումը։
Ավելի վաղ ԱՄՆ իշխանություններն առաջարկել էին Հյուսիսային Կորեային նստել բանակցային սեղանի շուրջ, եթե վերջինս դադարեցնի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները։ Հյուսիսային Կորեան վերջին շաբաթներում բազմիցս հանդես է եկել միջուկային հարվածներ հասցնելու սպառնալիքներով։

Դիտվել է՝ 1402

Մեկնաբանություններ